Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանում բենզինը շեշտակի աճ է գրանցում

13:10, հինգշաբթի, 02 փետրվարի, 2017 թ.
Հայաստանում բենզինը շեշտակի աճ է գրանցում
     Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո, կառավարության տարբեր անդամներ սկսեցին խոսել տնտեսության դրական տեղաշարժերի մասին, այդ թվում՝ բենզինի գնի իջեցման՝ 20 դրամով: Ավելին, նույնիսկ լուրեր էին տարածվել, որ այն նվազելու է մինչև 270 դրամ: Նոր կառավարության ձևավորումից ընդամենը մի քանի ամիս անց, սակայն, բախվեցինք բենզինի գնի թանկացման խնդրին: Ասում են` եթե հունվարի վերջին օրերին գինը բարձրացել էր 10 դրամով ու բենզալցակայաններն այն իրացնում էին 340 դրամով՝ 330-ի փոխարեն, այսօր այն շեշտակի աճ է գրանցել` թանկանալով ևս 20 դրամով:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12795 | 1
Facebook