Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում անփութություն թույլ տված մարդիկ պետք է պատժվեն». Արման Թաթոյան

12:40, հինգշաբթի, 02 փետրվարի, 2017 թ.
«Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում անփութություն թույլ տված մարդիկ պետք է պատժվեն». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ «անփութության» հետևանքով ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների զինգրքույկում կատարած սխալի համար համապատասխան անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: «ՄԻՊ-ն իր հերթին ևս այդ խնդիրն ուսումնասիրում է և հետևություններ է անելու, ու համապատասխան անձինք ենթարկվելու են պատասխանատվության»,- ասել է նա:
     Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ անփութություն է զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու փաստը ջնջելը:

2573 | 1
Facebook