Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ցանկացած քաղաքական գործիչ, երբ մտնում է իմ արվեստանոց, այնտեղից մի քիչ բարիացած է դուրս գալիս». Հրանտ Թաթոսի արվեստանոցում

15:00, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2017 թ.
«Ցանկացած քաղաքական գործիչ, երբ մտնում է իմ արվեստանոց, այնտեղից մի քիչ բարիացած է դուրս գալիս». Հրանտ Թաթոսի արվեստանոցում

«Այն տարածքը, որն օգտագործվում է վերջնական արդյունքում նկար դառնալու համար, շատախոսություն չպետք է լինի: Այն, ինչ տեսանելի է, միանգամից ընկալվում է և լրացուցիչ մտքեր մտցնել հուշելու համար, թե ես սա եմ ցանկացել ասել` հարկավոր չէ»,- համոզված է գեղանկարիչ Հրանտ Թաթոսը:
     Նրա դիտարկմամբ` երբեմն նկարի մեջ կերպարներն ու տարրերը կարծես բղավում են, որ կտավի միտքը սա է: Այնինչ` պետք չէ գեղանկարը ծանրաբեռնել, նկարը պետք է թեթև լինի:

Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում

     «Երվանդ Քոչարը հաճախ սիրում էր օրինակ բերել, որ ճանճին սատկացնելու համար թնդանոթներ կամ «Կալաշնիկով» հարկավոր չէ, բավական է ռեզինով հարվածես»,- հիշում է մեր զրուցակիցը:
     Հրանտ Թաթոսը ոչ մի նկարի համար գծանկար չի անում, միանգամից կտավի վրա է սկսում աշխատել, հակառակ դեպքում` միտքը պարտվում է ճանապարհին: «Գնում եմ բնության գիրկ առանց մատիտ վերցնելու, սկսում եմ միանգամից յուղաներկով նկարել»,- պատմում է նկարիչը: Հրանտ Թաթոսը հիմա մի բան է երազում, որ գարուն գա, որպեսզի լիովին տրվի աշխատանքին:
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
«Շատ եմ սիրում մեր երկիրը, ամեն մի անկյունը: Թոռնիկիս երբեմն հետս տանում եմ աշխատելու, նա էլ ընկնում, սկսում է թափթփված տոպրակները հավաքել, բերում ենք Երևան, թափում ենք աղբամանը: Սիրում եմ բնությունը, սիրում եմ սունկ հավաքել, այն ամենն ինչ կապված է բնության հետ»,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչը:
     Կոչումներն ու մրցանակները, բազմաթիվ երկրներում հանդես գալն ու գնահատված լինելը Հրանտ Թաթոսին չեն գոռոզացրել, պատճառն այն է, որ նա ուզում է ճիշտ ապրել:
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում

     «Այսօր ընտրություններ են անում, և մեկ ընտանիքի մեջ կռիվ են գցում, կեսը մի կուսակցությանն է ընտրում, կեսը` մյուս: Ինձ թվում է, որ այս բոլորը դրսից է արվում, ուրիշ կերպ պառակտել այս ազգին հնարավոր չէ: Հազար ու մի փոքր լակոտ-լուկուտներով կուսակցություն են ստեղծում: Ես շատ կուզեի, որ այսօր կառավարման համակարգը տրվեր երիտասարդությանը: Վերին աստիճանի ճշմարտացի կլիներ: Ապշելու երեխեք կան, այսօրվա սերնդին ավելի եմ գնահատում ու արժևորում, քան պառաված, մի քանի կառավարությունների թրի տակով անցած մտածելակերպը, որը տանում է հոգու նսեմացման` սրանց-նրանց լսելու ու ենթարկվելու: Զզվում եմ այդ քաղաքականությունից, և ընդամենն անում եմ այն, ինչ կարող եմ անել: Պետք է ենթարկվել ներքին ճշմարտությանը, որ երկիրն էլ անկախ և ազատ լինի, և մարդիկ ոչ թե գնան, այլ` գան»,- նշում է մեր զրուցակիցը:
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում

     Հրանտ Թաթոսի համոզմամբ` երբ Աստված ծնում է մարդուն, մեկին սովորեցնում է լավ ուտել, մեկին լավ վազել, մյուսին` ծանրություն բարձրացնել: «Զզվում եմ այն գրողներից, որ ասում են` երաժիշտ եմ, նկարիչ եմ, գրող եմ: Ամեն մարդ պետք է անի մի գործ: Դուք պատկերացնու՞մ եք` ես բան ու գործս թողնեմ, զբաղվեմ քաղաքականությամբ, նախ ո՞վ է շան տեղ դնելու իմ քաղաքագիտությանը»,- ասում է նա:
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում

     Նկարիչը գտնում է` պետք չէ, որ արվեստագետը լինի քաղաքականության մեջ, սակայն ցանկացած քաղաքական գործիչ, երբ մտնում է իր արվեստանոց, այնտեղից մի քիչ բարիացած է դուրս գալիս: «Ես չարանում եմ, երբ բացեիբաց երևում է կեղծիքը, անմարդկային բաներ են տեղի ունենում»:
     Հրանտ Թաթոսը հայրենիքից հեռու երկար չի կարողանում ապրել, կարոտը հետ է կանչում: Նրա համոզմամբ` հայերը դրսում հիվանդանում, մահանում են, որովհետև ծիրան չեն ուտում: «Դրսում, իհարկե, կարող ես ծիրան ուտել, բայց էն համը չունի»:
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում

     Ամփոփելով զրույցը` նկարիչը նշեց` կուզեր, որ Հայաստանում նկարիչներն այն սիրով, որ մոտենում են կտավին, այդ զգացմունքին համահունչ էլ պատասխան ստանային` վերաբերմունք և հարգանք: Բայց մի անհերքելի ճշմարտություն էլ կա, որ մեր զրուցակիցը չի ժխտում. ինչքան դժվար է լինում նկարչի համար, այնքան միտքն ավելի զորեղ է լինում:
Հրանտ Թաթոսի արվեստանոցում
Հրանտ Թաթոսի արվեստանոցում

12687 | 0
Facebook