Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որն է լինելու Ղազախստանում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների առանցքային թեման

14:10, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Որն է լինելու Ղազախստանում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների առանցքային թեման

Հունվարի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենան Սիրիայի վերաբերյալ առանցքային բանակցություններ, որոնց գլխավոր նպատակն է լինելու դեկտեմբերի 29-ին կնքված հրադադարի վերահաստատումը: Այս մասին այսօր ТАСС-ին հայտնել է հանդիպման կայացմանը մոտ կանգնած աղբյուրը:

Բանակցություններին իրենց մասնակցությունը հաստատել է 7 կողմ` Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի` Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Ստեֆան Միստուրան:
     Բանակցությունները կընթանան փակ դռների ետևում:

3543 | 0
Facebook