Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում բանանի, շաքարի, բենզինի մենաշնորհը միայն մի մարդու է պատկանում` Սերժ Սարգսյանին». Նիկոլ Փաշինյան

15:06, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
«Հայաստանում բանանի, շաքարի, բենզինի մենաշնորհը միայն մի մարդու է պատկանում` Սերժ Սարգսյանին». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստերի դահլիճում «Ելք» դաշինքի առաջին համաժողովին ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ իրենք ունեն բազմաթիվ համախոհներ ՀՀ-ում:

«Հարց է հնչում` ինչպիսին է մեր շանսերն այդ ընտրություններում: Մենք այսօր շատ բարձր և հստակ պետք է ասենք, որ ՀՀ ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի: Մենք ՀՀ բոլոր քաղաքներում ու մարզերում` ամեն փողոցում, ամեն թաղում ունենք հարյուր հազարավոր համախոհներ»:

Փաշինյանն ասաց, որ դաշինքի առաջնային խնդիրներից է` ՀՀ քաղաքացիներին, իրենց կողմնակիցներին օգնել, որպեսզի հասկանան, որ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք, քան իրենց քաղաքական կամքը, քան իրենց քաղաքական ընտրությունը: «Եվ մենք էստեղ ենք որպես երաշխավոր, որ ի կատար ածենք նրանց կայացրած այն որոշումը, որով իրենք կընտրեն ընտրությո´ւնը, փոփոխությո´ւնը, հաղթանա´կը»:

«Եկել է` ՀՀ քաղաքացիներին ցույց տալու, որ եկել է կոռումպացված Հայաստանի էջը փակելու և լուսավոր Հայաստանի էջը բացելու ժամանակը, եկել է` փակելու խնամի-ծանոթ-բարեկամ, խմբապետական Հայաստանի Հանրապետության էջն ու բացելու` քաղաքացիական Հայաստանի էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք քաղաքացի և բաժնետեր է զգում իր հայրենիքի: Բազում հայրենակիցներ ունեք սփյուռքում, որոնք վաղուց թողել-հեռացել են հայրենիքից` բոյկոտելով այստեղի բարքերը, իսկ մենք մնացել ենք, որպեսզի ստեղծենք նրանց վերադարձը». –շարունակեց նա:

«Կարեն Կարապետյանը վեց ամսում չի կարողանում լուծել մի պրիմիտիվ հարց` կոտրել բանանի մենաշնորհը: Նա հինգուկես ամիս դա է ասում և չի կարողանում, և ես հիմա հասկանում եմ` մենք բոլորս սխալվում էինք, երբ ասում էինք, թե բանանի մենաշնորհը Միհրան Պողոսյանինն է, շաքարինը` Սամվել Ալեքսանյանինը: Իրականում, դա Սերժ Սարգսյանի մենաշնորհներն են: Նա ամեն անգամ այս ընտրությունները կազմակերպում է մի նպատակով` բանան ներկրելու իր իրավունքն անձեռնմխելի դարձնելու համար»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Կառավարությանը 4-5 ամսում չհաջողվեց կոտրել այդ մենաշնորհը, «Ելք» դաշինքին դրա համար անհրաժեշտ է լինելու ընդամենը 47 րոպե, ինչն իրենք երաշխավորում են:

5454 | 2
Facebook