Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Միջնադարյան հիգիենայի 12 սովորույթներ, որոնք ժամանակակից մարդու մոտ խորշանք են առաջացնում

23:25, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Միջնադարյան հիգիենայի 12 սովորույթներ, որոնք ժամանակակից մարդու մոտ խորշանք են առաջացնում

Ոչ մեկի համար նորություն չէ, որ հարյուրամյակներ առաջ ապրած մարդիկ գաղափար չեն ունեցել շամպունների, օճառների, զուգարանի թղթի և քաղաքակրթության ընձեռած հիգիենիկ այլ պարագաների համար, որոնք ժամանակակից մարդու կենսակերպի անբաժանելի մասն են կազմում: Սակայն հնում իրավիճակն ավելի անմխիթար է եղել, քան հնարավոր է պատկերացնել: 18-19-րդ դարերից առաջ ապրած մարդկանց հիգիենիկ սովորույթները ժամանակակից մարդու մոտ խորին զզվանք են առաջացնում, և ահա թե ինչու:
     Չլվացված ձեռքեր

Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Ձեքերը գոնե օրական մեկ անգամ լվանալ սկսել են Նիդեռլանդների ունևոր բնակիչները` 18-րդ դարում: Իսկ մինչ այդ մարդիկ կերել են կեղտոտ ձեռքերով, ինչն էլ հանգեցրել է բազմաթիվ հիվանդությունների ու կյանքի միջին տևողության կրճատման:
     Միևնույն ջրի բազմակի օգտագործում
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Հնում տաշտի մեջի միևնույն ջրով լողանալիս են եղել ընտանիքի բոլոր անդամները: Ժամանակակից ցնցուղներն այն ժամանակ երևակայության դաշտից են եղել, իսկ թարմ ջրի մեջ լողանալ կարողացել են միայն ունևորները:
     Լվացքը հազվադեպ երևույթ է եղել
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Հագուստը լվացել են տարեկան մի քանի անգամ, երբ այլևս անհնար է դարձել դա հետաձգելը: Իսկ լվացքի փոշու փոխարեն եղել է մեզի, մոխրի և առվի ջրի խառնուրդ:
     Մեզով լվացում
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Մեզը կիրառվել է նաև լվացվելու համար:
     Գիշերանոթն` անկողնու տակ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Բնակարանում զուգարանակոնքով առանձին սենյակ ունենալը լուսավոր դարի ծնունդ է: Իսկ դրանից առաջ ճոխություն է համարվել անկողնու տակ գիշերանոթ ունենալը: Իսկ դրա պարունակությունը սովորաբար դուրս են նետել պատուհանից:
     Զուգարանի թղթեր գոյություն չեն ունեցել
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Զուգարանի թղթին փոխարինող միջոցների կարիքն զգացել են դեռ մեր քարանձավաբնակ նախնիները: Դրա համար հռոմեացիներն արտաքնոցներում պահել են ընդհանուր օգտագործման սպունգներ ու կտորներ: Սակայն սովորաբար մարդիկ բավարարվել են ձեռքերով կամ էլ տերևներով:

Փայտոջիլներ անկողնում

Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Ոչ մի գիշեր չի անցել առանց փայտոջիլների կծոցների, և այս վիճակը ձգվել է մինչև 20-րդ դար:
     Ծաղկային քողարկում
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Մարմնի անմաքրությունից առաջացող սարսափելի գարշահոտությունը քողարկել են օծանելիքով: Դրանք առատորեն ցողել են նաև անկողնում, հագուստի վրա և բոլոր այն վայրերում, որոնք ամիսներով չեն լվացվել:

Հակասանիտարիան` նորաձև

Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Մազերը սագի ճարպով հարդարելը եղել է խիստ նորաձև, իսկ այս սննդարար հողում հիանալի բազմացել են տարատեսակ մակաբույծները:
     Կենդանիների մասնիկներ` դեմքին
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Դժվար է հավատալ, բայց ժամանակին կանայք կրել են արհեստական հոնքեր` մկան մորթուց:
     Մրսածությունը բուժել են տզրուկներով
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Տզրուկներով փորձել են բուժել քաղցկեղն ու մրսածությունը, որովայնի կծկումներն ու գլխացավերը: Տզրուկաբուժները մեծ պահնաջարկ են վայելել, մինչդեռ մարդիկ մահացել են արյան վարակից:
     Այրումը` վարակազերցող միջոց
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ
Միջնադարյան հիգիենայի սովորույթներ

     Բաց վերքերն առավել հաճախ բուժել են շիկացած երկաթով` պայքարելով վարակների դեմ: Երբեմն այս միջամտությունից հետո հարկ է եղել անդամահատել ամբողջ վերջույթը, սակայն եղել են դեպքեր, երբ այրումն օգուտ է տվել:

7544 | 0
Facebook