Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում Կարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել

13:25, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Թուրքիայում Կարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել Էդիրնեի արդարադատության պալատ: Այս մասին գրում է թուրքական «Բեյազ» պարբերականը, փոխանցում է «Հայ ձայն»-ը:
     Փայլանի դեմ հայց ներկայացնողը թուրքական «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի մասնաճյուղի ղեկավար Արիֆ Քյորօղլուն է, որը հայազգի պատգամավորին մեղադրում է «ժողովրդի շրջանում քեն և ատելություն տարածելու համար, ով մեջլիսում օգտագործել է ցեղասպանություն բառը»:

2539 | 0
Facebook