Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«13 օր կոմայի մեջ գտնվող զինվորը գիտակցության գալու նշաններ է ցույց տալիս». հոսպիտալի պետ

16:20, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
«13 օր կոմայի մեջ գտնվող զինվորը գիտակցության գալու նշաններ է ցույց տալիս». հոսպիտալի պետ
     Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ սահմանին վիրավորված և 13 օր կոմայի մեջ գտնվող ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը դեռևս ծայրահեղ ծանր վիճակում է. «Ինչ որ նշաններ է ցույց տալիս, բայց դեռևս կոմայից դուրս չի եկել, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել: Ծնողներն ու մենք անհամբեր սպասում ենք, որ դուրս գա կոմայից»,- ասաց Ասատուրյանը: Հոսպիտալի պետի խոսքով` Գարիկն ինքնուրույն է շնչում, արյան ճնշումը կարգավորված է:
     Նշենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ Գարիկը գիտակցության է եկել, կարողացել է թեթև սեղմել իրեն տեսակցության գնացած ծնողների ձեռքը:
     Գարիկ Վարդանյանը հունվարի 17-ին պետք է զորացրվեր: Ժամկետային զինծառայողն Արարատի մարզի Այգեստան գյուղից է, ընտանիքն զբաղվում է գյուղատնտեսությամբ, ունի մեկ քույր և մեկ եղբայր:
     Հիշեցնենք, Գարիկ Վարդանյանը վիրավորվել է դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը` հակառակորդի կողմից հրադադար ռեժիմի խախտման հետևանքով։
5055 | 0
Facebook