Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փոխմարզպետի որդու սպանության գործով կասկածյալը ներկայացել է ոստիկանություն». Աշոտ Ահարոնյան

17:00, կիրակի, 08 հունվարի, 2017 թ.
«Փոխմարզպետի որդու սպանության գործով կասկածյալը ներկայացել է ոստիկանություն». Աշոտ Ահարոնյան
     ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական և բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու համար կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը:
     Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
6005 | 0
Facebook