Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանն ազատված է ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից

16:40, կիրակի, 08 հունվարի, 2017 թ.
Սուրիկ Խաչատրյանն ազատված է ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից
     Հունվարի 3-ին Կապանում տեղի է ունեցել Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 17-ը: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Առաջարկվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Ներկաները հաստատել են Վ. Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ Վահե Հակոբյանն միաձայն ընտրվել է Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում, այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ պաշտոնական կայքից:
4360 | 6
Facebook