Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիվերսիոն փորձի ժամանակ հայկական կողմը երեք զոհ ունի

11:14, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.
Դիվերսիոն փորձի ժամանակ հայկական կողմը երեք զոհ ունի
     Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, հայկական կողմը զոհ ունի: Մարզպետը այլ տեղեկություններ չհաղորդեց: Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ունենք երեք զոհ` նշելով, որ զոհվածներից երկուսը զինծառայողներ են, մեկը՝ սպա։
     Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ:
9377 | 1
Facebook