Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպե՞ս 2017-ը դարձնել հաջողակ

21:05, չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչպե՞ս 2017-ը դարձնել հաջողակ

Ավարտին է մոտենում 2016թ., և շատերն անհամբերությամբ սպասում են 2017-ին՝ հուսալով, որ նոր տարում ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, քան այս տարում: Մեր նախորդ նյութում արդեն խոսել ենք այն մասին, թե ինչպես ավելի լավը դարձնել մեր կյանքն, իսկ այժմ կխոսենք հաջողության հասնելու մասին:
     Օրացույցային նոր տարու մեկնարկն անցումային ժամանակաշրջան է, ինչպես հոգեբանական, այնպես էլ՝ էներգետիկ տեսանկյունից: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես եք մուտք գործում նոր տարի և ինչպես եք նրան վերաբերվում: Մեր ենթագիտակցությունն ընդունակ է ծրագրավորել տեղեկատվությունն՝ առանձնացնելով այն, ինչ մենք նկատում ենք, և արդյունքում տալիս է մեզ այն, ինչ մենք ծրագրավորել ենք ենթագիտակացական մակարդակում:
     Եվ այսպես, Դուք ուզո՞ւմ եք, որ 2017-ը հաջողակ տարի լինի:
     Խոսելով հաջողության մասին՝ նկատի ունենք ոչ միայն կարիերայի աճը կամ հարստությունը: Հաջողությունը նախ և առաջ քո առջև դրված նպատակին հասնելն է. այն կարող է լինել ընտանիքի վրա կենտրոնացումը, երեխաների դաստիարակության գործում ներդրում ունենալը, ընկերների հետ հարաբերությունների ամրապնդումը, նիհարելը և այդպես շարունակ: Մեզնից յուրաքանչյուրն ունր իր նպատակը և, հետևաբար, հաջողության սեփական «պատկերը»:
     Ինչպես արդեն ասացինք, անցյալում թողեք այն ամենն, ինչն, ըստ ձեր զգացողությունների, դրական հույզեր չի պարգևում: Ավելի լավ է հրաժարվել այն ամենից, ինչը բացասաբար է ազդում, քան թե շարունակել նույն կերպ՝ բացասականը ձեր ներսում կուտակելով:
     Դրականորեն տրամադրվեք և ծրագրավորեք ձեր ամանորյա հանգիստը: Կարելի է յուրաքանչյուր 9 օրվա համար մի բան ծրագրել և ուրախանալ նոր տարվա գալուստով: Այսպես, եթե որոշել եք տոներն անցկացնել ընկերների հետ, ընտրեք նրանց, ում հետ իրոք ուրախ է: Եթե ծրագրել եք որևէ տեղ գնալ, մտածեք, թե ինչպես այն ուրախ և անմոռաց դարձնել: Իսկ եթե որոշել եք այդ օրերն ընտանեկան շրջապատում անցկացնել, ապա գեղեցիկ խոսքեր ասեք ընտանիքի բոլոր անդամներին և փորձեք բարձրացնել նրանց տրամադրությունը, արդյունքում կբարձրանա և Ձերը:
     Բայց կյանքը գնում է, և տարեցտարի մեզ ավելի քիչ ժամանակ է մնում երազանքներն ու ծրագրերն իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով որքան շուտ հասնեք Ձեր նպատակներին, այնքան ավելի շատ ժամանակ կմնա նոր նպատակների իրականացման համար:
     Որոշեք՝ հատկապես ինչի եք ուզում հասնել գալիք տարում: Դա պետք է ինչ-որ իրական բան լինի, այնպիսի բան, որ վեր չէ Ձեր ուժերից, պարզապես Դուք ամբողջովին չգիտեք՝ ինչպես իրականացնել այն: Եթե Ձեր առջև ոչ իրական նպատակ դնեք, ապա կթուլանաք ու միշտ կարդարացնեք ձեզ՝ ասելով, թե այդքան էլ շատ ներուժ չունեիք: Ձեր նպատակն ավել փոքր նպատակների բաժանեք, իսկ դրանք, իրենց հերթին, վերածեք «փոքրիկ քայլերի»: Այլ կերպ ասած՝ կազմեք այն ամենի ցուցակն, ինչ պետք է անեք նպատակին հասնելու համար՝ շաբաթվա, ամսվա, 3 ամսվա, 6 ամսվա, և 2017-ի ավարտին կգիտակցեք, որ արդեն մոտ եք Ձեր նպատակին կամ էլ արդեն հասել եք դրան ու վայելում եք հաջողությունը:
     Այսպես, Դուք արդեն գիտեք՝ ինչպես հասնեք հաջողության, բայց միշտ հիշեք. կյանքում նոր բանի հասնելու համար պետք է հրաժարվեք հնից: Հուսով ենք, Դուք պատրաստ եք փոփոխությունների ու դրականորեն եք տրամադրվում դրան:
     Հեղինակ՝ Արշալույս Մուշկամբարյան
     Հոգեբան, կոնֆլիկտաբան
     Ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ

8828 | 1
Facebook