Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կյանքից հեռացել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը

10:30, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2016 թ.
Կյանքից հեռացել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը

53 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի երգիչ, երաժիշտ Ջորջ Մայքլը: Նա մահացել է խաղաղ կերպով՝ Անգլիայի Օքսֆորդշիր կոմսությունում գտնվող իր տանը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով նրա ներկայացուցչին։

Նրա մահվան հստակ պատճառը դեռևս հայտնի չէ։ Հայտնի է միայն այն, որ ոստիկանությունը որևէ կասկածելի հանգամանք չի հայտնաբերել։ ԶԼՄ-ները ենթադրում են, որ պատճառը սրտի անբավարարությունն է։

2011 թվականին Ջորջ Մայքլը ծանր թոքաբորբ էր տարել։ Հաղորդվել էր, որ այն ժամանակ նա եղել է մահվան շեմին, սակայն այնուհետև երգիչը հայտարարել էր լիարժեք ապաքինման մասին։

Ջորջ Մայքլը ծնվել է 1963 թվականին, Լոնդոնում։ Իր երաժշտական կարիերան նա սկսել է 1980-ականներին Wham դուետի կազմում, իսկ խմբի փլուզումից հետո սկսել սոլո կարիերա։ Ընդհանուր առմամբ երաժիշտը թողարկել է 6 սոլո ալբոմ։

Իր կարիերայի ընթացքում Ջորջ Մայքլը ստացել է բազմաթիվ երաժշտական մրցանակներ, այդ թվում 3 «Գրեմմի» և 5 MTV մրցանակ։ Նրա վերջին՝ Symphonica ալբոմը թողարկվել է 2014 թվականին։

Ջորջ Մայքլ
10631 | 2
Facebook