Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ կալանավորվածներից երկուսը դատապարտվեցին, մյուս երկուսն ազատ արձակվեցին

11:10, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2016 թ.
Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ կալանավորվածներից երկուսը դատապարտվեցին, մյուս երկուսն ազատ արձակվեցին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու համար մեղադրվող չորս անձի վճիռը։ 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող Հայկ Հովհաննիսյանին պատիժ նշանակեց 3, Արման Մխիթարյանին` 3,6 տարի ժամկետով, իսկ Ալբերտ Ավագյանը և Նարեկ Սարգսյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:
     Տեղեկացնենք, որ նրանք դատավարության սկզբում մեղքը չէին ընդունել, սակայն հետո համաձայնել էին մեղադրանքի հետ և միջնորդել արագացված դատական քննության կարգ կիրառել: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

1981 | 0
Facebook