Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կառլովի սպանությունն արդարացի հատուցում է Պուտինի՝ Սիրիայում գործած հանցանքների համար. New York Daily News

15:10, չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2016 թ.
Կառլովի սպանությունն արդարացի հատուցում է Պուտինի՝ Սիրիայում գործած հանցանքների համար. New York Daily News

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը ոչ թե ահաբեկչություն էր, այլ հատուցում Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայում գործած հանցանքների համար, գրում է New York Daily News-ը:
     Հոդվածի հեղինակը հայտարարում է, որ «արցունք չի թափում» ռուս դեսպանի մահվան կապակցությամբ և զարմանում է, որ սպանությունը չի կատարվել դեռ մի քանի ամիս առաջ: Նա պնդում է, որ Կառլովն այն քաղաքականության «մարմնավորումն» էր, որի շրջանակներում «երեխաներին սպանող ռումբեր էին գցվում», «կործանիչները մի ամբողջ քաղաք էին ոչնչացնում», իսկ «սիրիացի խելագար» Բաշար Ասադն օգնություն էր ստանում իր արնահեղ արշավի համար»: Հիմա «արդարադատություն տեղի ունեցավ», նշում է սյունակագիրը:
     Վերջինը համեմատում է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը 1938թ. Փարիզում գերմանացի դիվանագետ Էռնստ ֆոմ Ռատայի սպանության հետ: Հրեա ուսանողի կողմից սպանված դիվանագետն, իհարկե, «անմեղ զոհ չէր»: Շատերի աչքերում նա «հիտլերյան դաժանության, ցեղասպանության, հակահրեականության և համաշխարհային ագրեսիայի մարմնավորումն էր»,- շարունակում է հեղինակն` ավելացնելով, որ Կառլովը Թուրքիայում ոչ թե դիվանագետ էր, այլ «զինվոր», և նշանակություն չունի, թե որտեղ է նա զոհվել՝ մարտադաշտ Հալեպում, թե` Անկարայի ցուցասրահում»:

8853 | 0
Facebook