Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրկուտսկում «Բոյարշնիկ»-ից թունավորված 60-րդ մարդն է մահացել

11:10, չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2016 թ.
Իրկուտսկում «Բոյարշնիկ»-ից թունավորված 60-րդ մարդն է մահացել

Այսօր առավոտյան ՌԴ Իրկուտսկ քաղաքում «Բոյարշնիկ»-ից թունավորված 60-րդ մարդն է մահացել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լոգանքի համար նախատեսված ալոճենու թուրմը խմելու պատճառով, որի մեջ սովորական սպիրտի փոխարեն առկա է եղել տեխնիկական սպիրտ` մեթանոլ, տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել: Պարզվել է, որ տուժածների 99 %-ն ապրել է Նովո-Լենինո թաղամասում, որի մոտակայքում էլ իրավապահները հայտնաբերել են կեղծ խտանյութի արտադրության ընդհատակյա գործարան:
     Հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 11 մարդ:

Աղբյուրը` life.ru
4481 | 0
Facebook