Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի դեմ զինված մահափորձ է իրականացվել

21:21, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2016 թ.
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի դեմ զինված մահափորձ է իրականացվել

Թուրքական CNN Turk լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի նկատմամբ։ Ընդգծվում է, որ ռուս դեսպանը վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ռուսաստանի դեսպանի դեմ զինված մահափորձը կատարվել է Անկարայում, պաշտոնական ցուցահանդեսի ժամանակ։ Ռուս դեսպանը ելույթ ունենալու համար մոտեցել է ամբիոնին, որի ժամանակ էլ կրակոց է հնչել և նա վիրավորվել է։

Հաղորդվում է, որ նա ծանր վիրավոր է, և որ հարձակումն իրականացրել են իսլամական արմատականները։

5879 | 0
Facebook