Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորս հավաքված էինք, միևնույն ժամանակ` հուզված». Սունդուկյան թատրոնը վերաբացվեց

12:05, չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2016 թ.
«Բոլորս հավաքված էինք, միևնույն ժամանակ` հուզված». Սունդուկյան թատրոնը վերաբացվեց

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը` հանդիսատեսի համար խիստ հարմարավետ, 21-րդ դարի պահանջներին համահունչ բեմական հարդարանքով վերաբացեց իր դռները: Շուրջ 35 տարի ընդմիջումից հետո կրկին բեմ բարձրացավ «Պեպո»-ն, այս այնգամ արդեն` Արմեն Էլբակյանի բեմադրությամբ:

«Ինչպես բոլոր պրեմիերաների ժամանակ հուզմունք կար, երբ երկար աշխատանքից հետո արդեն հանդիսատեսի դատին ես հանձնում այն, ինչ ամիսներ շարունակ փորձել ես»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն, ով վերանորոգումից հետո «Պեպո» ներկայացման առաջնախաղով Մայր թատրոնի բեմում էր:

««Պեպոն» տարբերվում էր նրանով, որ թատրոնի վերանորոգումից հետո արդեն արդիականացված ու վերազինված էր թատրոնը: Բոլորս հավաքված էինք, միևնույն ժամանակ հուզված, խումբն ընդհանուր շատ պատրաստակամ էր, ներկայացման մասնակիցները` բեմադրիչից սկսած զգեստների ձևավորողից ավարտած...»,- պատմեց դերասանն, ում գնահատմամբ` պրեմիերան լավ անցավ:

«Ժամանակակից լուծումներով հանդերձ՝ իմ «Պեպոյի» ասելիքը նույնն է՝ յուրաքանչյուրն այս աշխարհում պատասխան է տալիս իր խղճի առաջ: Արդարությունն ի վերջո պիտի՛ հաղթի»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրության հեղինակ Արմեն Էլբակյանը:

4181 | 0
Facebook