Կահիրեյում` սբ Մարկոս ղպտիական տաճարում այսօր` դեկտեմբերի 11-ին, գործի է դրվել պայթուցիկ սարք: Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, զոհվել է 22 մարդ, առնվազն 25-ը վիրավորվել է:
Մեկ այլ աղբյուր հաղորդում է 25 զոհի մասին: Առայժմ ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Ղպտի քրիստոնյաները, տարբեր տվյալներով, կազմում են Եգիպտոսի բնակչության 10-20%-ը` մոտ 6,5-13 միլիոն մարդ: Վերջին տարիներին ղպտիները հաճախ են ենթարկվում մահմեդական ծայրահեղականների հարձակումներին: