Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

18:55, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Իսրայելի Էյլատ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Րոպեներ առաջ ավարտվեց մինչև 20 տարեկանների գերծանր քաշայինների պայքարը։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն, ով քաշ չգցելու պատճառով մասնակցեց գերծանր քաշայինների պայքարին, պոկելով 180 կգ և հրելով 220 կգ, երկամարտի 400 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Սերբիան ներկայացնող Տամաշ Կայդոչին՝ երկամարտի 398 կգ արդյունքով։ Բրոնզե մեդալը բաժին հասավ Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Լեբեդևին, ով երկամարտում գրանցել էր 377 կգ արդյունք։

5136 | 0
Facebook