Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Սամվել Գասպարյանը` երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

22:10, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Սամվել Գասպարյանը` երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Իսրայելի Էյլատ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Րոպեներ առաջ ավարտվեց մինչև 20 տարեկանների 94 կգ քաշայինների պայքարը։ Մինչև 20 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն Հայաստանը ներկայացնող Սամվել Գասպարյանը, պոկելով 150 կգ և հրելով 196 կգ, երկամարտի 346 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։ Թեև մեր ծանրորդն անհաջող սկսեց պայքարը՝ ձախողելով պոկում վարժության առաջին երկու մոտեցումները, հստակ կատարեց հրում վարժության երեք մոտեցումները՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։

Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Ուկրաինան ներկայացնող Վլադիմիր Խոզան՝ երկամարտի 369 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Էդուարդ Չուիկովը՝ երկամարտի 353 կգ արդյունքով։

Սամվել Գասպարյանը` երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սամվել Գասպարյանը` երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
3815 | 0
Facebook