Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գագիկ Ծառուկյանը կվերադառնա որպես ընդդիմադիր». Զոհրաբյան

15:05, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Գագիկ Ծառուկյանը կվերադառնա որպես ընդդիմադիր». Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: «Այո՛, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Միանշանակ որպես ընդդիմադիր է վերադառնալու: «Բարգավաճ Հայաստանն» իր քաղաքական կուրսը չի փոխել և չի պատրաստվում փոխել: Մենք իշխանություն չենք, բնականաբար, մինչև խորհրդարանական ընտրությունները ործելու ենք այն դաշտում, որ դաշտում գործում ենք»,- ասաց նա: Նրա խոսքով` իրենց ցանկությունն է եղել, որ «պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. «Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանդես կգա հրապարակային հայտարարությամբ` տալով բոլոր հարցերի պատասխանները»:

2977 | 1
Facebook