Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԲՀԿ քաղխորհուրդը քննարկել է Գ. Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը

14:35, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
ԲՀԿ քաղխորհուրդը քննարկել է Գ. Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը
     ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ
     այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
     ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասված է.«ԲՀԿ քաղաքական խորհուրդը,
     Հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում և Երևանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը: Հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը: Հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը: Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որևէ այլ գործիչ և քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը, ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը»։
    
     ԲՀԿ քաղաքական խորհուրդ
2558 | 3
Facebook