Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀԿ-ն ժեկ-ի պետից մինչև վերև պեչատը ծառայեցնում է կուսակցության շահերին». Նաիրա Զոհրաբյան

15:45, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«ՀՀԿ-ն ժեկ-ի պետից մինչև վերև պեչատը ծառայեցնում է կուսակցության շահերին». Նաիրա Զոհրաբյան
     Խորհրդարանում քննարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում է Արդարադատության նախարարը: Գործող օրենքով պարտադիր է համարվում, որ կուսակցությունը գրանցման պահին ունենա 200 անդամ ու 6 ամսվա ընթացքում այդ թիվն աճի մինչև 2000-ի: Արփինե Հովհաննիսյանի խոսքով` սա ճիշտ չէ: Նոր ձևակերպումով առաջարկվում է կատարել մեղմացում` հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ 100 անդամ, այնուհետ այդ թիվը հասցնել 1000-ի: «Հաջորդը նույնպես մեղմացում է. նոր կարգավորումներով կուսակցությունները կարող են տարածքային ստորաբաժանումներ ունենալ կամ Երևան քաղաքում, կամ մարզերի առնվազմ մեկ երրորդում, կամ Երևանն ու մարզերը միասին` մեկ երրորդով ծածկելով հանրապետության ողջ տարածքը: Նախարարի խոսքով՝ հնարավորություն է ստեղծվում, որ կուսակցությունն իր քայլերը ստեղծի տարածքային մակարդակում, այնուհետև հավակնությունները ներակայցնի նաև հանրապետական մակարդակում: «Տարանջատում է մտցվել նաև կուսակցությունների գրանցման ու մերժման համար: Վերադարձման հիմքերը բխում են Սահմանադրությունից: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնություն, տապալում, ենթակա են արգելման ՍԴ որոշմամբ»,- հավելեց Հովհաննիսյանը:
     Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ էական փոփոխություններ չի տեսնում. «Այսօր 79-ը գրանցված են, 10-ն էլ շքերթի են կանգնած, որ գրանցվեն: Հայկազյան ու Սուքիասյան բառարանում հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեծեղեն: 70-ն առնվազն մարդ-կուսակցություններ են, որոնց գոյության մասին իմանում ենք ընտրության ժամանակ, երբ պետք է գնան խոշորին կցվեն, փող ուզեն ու նրան սատարեն: Ֆիլտր է պետք, սա է խնդիրը: Խոսեմ նաև պաշտոնական դիրքի չարաշահման մասին, որը տեսանք համագումարի ժամանակ: Ժեկ-ի պետից մինչև ամենավերջին պաշտոնյան, 7 հազար հոգու իրենց կամքին հակառակ դարձրեցին ՀՀԿ-ական»:
     Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես էլ եմ համարում, որ 79 գրանցված կուսակցությունները Հայաստանի համար շքեղություն ու ավելորդություն են: Համաձայն եմ, որ խնդիրներ ունենք կուսակցությունների կայացման գործում: Ոչ ես, ոչ դուք, ոչ որևէ մեկը չպետք է գնահատի այդ կուսակցություններին, գնահատողն ընտրողն է: Ինչքան խստացնում ես պահանջները, հակառակ էֆեկտի է բերում»:
3313 | 0
Facebook