Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիրիայի պաշարված քաղաքներում ապրում է մոտ կես միլիոն երեխա. UNICEF

10:35, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Սիրիայի պաշարված քաղաքներում ապրում է մոտ կես միլիոն երեխա. UNICEF

ՄԱԿ-ի մանկակակն հիմնադրամի` UNICEF-ի տվյալներով` Սիրիայի պաշարված քաղաքներում ապրում է մոտ կես միլիոն երեխա։

UNICEF-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարել է, որ պաշարման մեջ գտնվող քաղաքները գործնականում ամբողջովին կտրված են հումանիտար բազային օգնություն հասցնելուց.

«Սիրիայում երկու միլիոն մարդու համար կյանքը վերածվել է գիշերային մղձավանջի։ Դա հատկապես վերաբերում է պաշարման մեջ գտնվող հարյուր հազարավոր երեխաներին։

Երեխաները զոհվում են, վիրավորվում, վախենում հաճախել դպրոց կամ էլ անգամ դուրս գալ փողոց՝ խաղալու, ապրում են նվազագույն սննդով և գործնականում առանց բժշկության»։

UNICEF-ի տվյալներով՝ մոտ 500.000 սիրիացի երեխաներ գտնվում են 16 պաշարված բնակավայրում։ Ավելի քան 100.000 երեխա գտնվում է Արևելյան Հալեպում։

Ընդգծվում է, որ պաշարված մի շարք մարզեր վերջին երկու տարում ստացել են չափազանց քիչ հումանիտար օգնություն կամ էլ չեն ստացել ընդհանրապես։

6921 | 0
Facebook