Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Ֆիդել Կաստրոն

11:45, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Մահացել է Ֆիդել Կաստրոն
     Իննսուն տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյին։
     Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։ 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի, Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը, Նախարարների խորհրդի ղեկավարը, ինչպես նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
     Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։
     Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես առավելագույն թվով մահափորձերի ենթարկված մարդ: Մահափորձերը հաշվարկելու համար հատուկ հանձնաժողովը հիմնականում օգտվել է ամերիկյան ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերից, քանի որ հենց ԿՀՎ-ի նախաձեռնությամբ է կազմակերպվել մահափորձերի մեծ մասը:
     Հանձնաժողովն ընդհանուր առմամբ հաշվել է Ֆիդել Կաստրոյի վրա կատարված 638 մահափորձ` իրականացված ամենատարբեր միջոցներով` դիպուկահարների կրակոցներ, կոշիկի, բեյսբոլի գնդակի և այլ առարկաների մեջ թաքցված պայթուցիկներ, թույն սիգարի մեջ և այլն: Հատկանշական է, որ մահափորձերից և ոչ մեկը նպատակին չի ծառայել:
5844 | 0
Facebook