Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իմ կարծիքով՝ մեդալ կունենանք». Արման Ղազարյան

16:40, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Իմ կարծիքով՝ մեդալ կունենանք». Արման Ղազարյան

Դեկտեմբերի 4-ից 10-ը Իսրայելի Էյլատ քաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը կներկայացնի երեք ծանրորդուհի։ Այս մասին հայտնեց ծանրամարտի կանանց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արման Ղազարյանը՝ խոսելով նաև ակնկալիքների մասին.

«Երեք աղջիկ է ներառված թիմում։ Մինչև 23 տարեկանների պայքարին կմասնակցի 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, մինչև 20 տարեկանների պայքարին կմասնակցեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և գերծանր քաշային Արփինե Դալալյանը։ Իմ կարծիքով՝ մեդալ կունենանք»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

2742 | 0
Facebook