Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը մտադիր է մերձենալ Ռուսաստանի և Չինաստանի հետ. Die Welt

15:40, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Էրդողանը մտադիր է մերձենալ Ռուսաստանի և Չինաստանի հետ. Die Welt

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին կասեցված բանակցությունների ֆոնին Անկարան խորհում է Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձեցման հեռանկարների մասին, գրում է Die Welt-ը:
     Ըստ Թուրքիայի նախագահի` երկիրը մտադիր չէ «ցանկացած գնով» հասնել ԵՄ-ին անդամակցելուն: «Դրա փոխարեն Թուրքիան կարող էր միանալ «Շանհայի համագործակցության կազմակերպությանը» (ՇՀԿ)՝ դառնալով նրա անդամը Ռուսաստանի և Չինաստանի հետ մեկտեղ»,- գերմանական պարբերականը փոխանցում է Ուզբեկստան կատարած այցից հետո արված Էրդողանի հայտարարությունը:
     «ԵՄ-ն,- ընդգծել է Էրդողանն,- արդեն 53 տարի է` հուսադրում է մեզ»: Էրդողանը քննարկել է ՇՀԿ-ին միանալու հնարավորությունը Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ:

2001թ. հիմնադրված այս կազմակերպությունում Թուրքիան, ինչպես նաև Բելառուսն, արդեն ունեն բանակցությունների գծով գործընկերոջ կարգավիճակ՝ առանց քվեարկությանը մասնակցելու իրավունքի:
     «ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցություններն արդեն վաղուց փակուղի են մտել: Միայն մի քանի օր առաջ Էրդողանը պահանջեց Բրյուսելից որոշում կայացնել մինչև ընթացիկ տարվա վերջ բանակցությունները դադարեցնելու կապակցությամբ: Հակառակ դեպքում` նա խոստացել է հանրաքվե անցկացնել և իմանալ, թե ինչ են մտածում երկրի քաղաքացիները ԵՄ-ին անդամակցելու մասին»,- փոխանցում է թերթը:

3800 | 0
Facebook