Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թե ինչ են եղել «Երևան» հիմնադրամում կուտակված միլիոնները, գիտի Տարոն Մարգարյանը». Ոսկան Սարգսյան

18:05, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
«Թե ինչ են եղել «Երևան» հիմնադրամում կուտակված միլիոնները, գիտի Տարոն Մարգարյանը». Ոսկան Սարգսյան
     Գոյություն ունի «Երևան» հիմնադրամ: Երևան քաղաքում կապիտալ որևէ շինարարություն կամ շենք-շինության ձևափոխում կատարելու համար շինթույլտվություն տալու համար թաղապետարաններում կամավոր-պարտադիր սկզբունքով պարտադրում են նշված հիմնադրամին 100 հազար դրամ մուծել: Թե ինչ են եղել այդ հիմնադրամում կուտակված միլիոնները, գիտի Տարոն Մարգարյանը: Վերջինը նոյեմբերի 14-ին Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Բանակում չծառայած, ամուր կողպված դռների հետևում գիտությունների թեկնածու դարձած Տարոնը երևի նրա համար մեդալի արժանացավ, որ նրա օրոք եռանդուն քանդվել են հին Երևանի պատմաճարտարապետական արժեքները: Գալուստ Սահակյանը 20 օգնական և խորհրդական ունի՝ պետական բյուջեից սնվող: Նա երևի իր աշխատավարձով «հայրենասիրական» դղյակ է սարքում՝ Տիգրան Մեծի հարթաքանդակը ճակատին: Հայաստանում կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը ձևական է, ուստի բյուջեն լցնելու համար նոր հարկեր են մտցվելու: Օդանավակայաններում օդի հարկ վաղուց է գործում, առաջիկայում տղամարդկանց համար կարող են սահմանել բեղերի, 30-անց աղջիկների համար չամուսնանալու, վարորդների համար՝ աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենաների հարկեր:
5252 | 0
Facebook