Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գոհ եմ, որ դատախազությունն անդրադարձավ ՊՆ-ում չարաշահումների մասին իմ հայտարարությանը». Վահան Բադասյան

16:05, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
«Գոհ եմ, որ դատախազությունն անդրադարձավ ՊՆ-ում չարաշահումների մասին իմ հայտարարությանը». Վահան Բադասյան
     Ինչպես հայտնել էինք, Պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ զինվորական դատախազի կողմից սույն թվականի նոյեմբերի 16-ին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու համար:
     «Գոհ եմ, որ դատախազությունը վերջապես որոշեց հարցին անդրադառնալ ու հանձնարարել քննչական կոմիտեին զբաղվել պաշտպանության նախարարությունում կատարվող չարաշահումներով: Դատախազությունը որոշեց ուշ պատասխանել, հավանաբար, պայմանավորված այն հանգամանքով, որ իմ հայտարարության մասին բարձրաձայնեցին նաև պատգամավորներն ու մեծ աղմուկ եղավ: Թե ինչ ընթացք կստանա, կտեսնենք. համոզված եմ` ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասաց նա:
3777 | 0
Facebook