Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» առաջադրված է Ոսկե գլոբուսին

12:20, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» առաջադրված է Ոսկե գլոբուսին

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը կարծում է, որ Արցախի ձայնն ամբողջ աշխարհով լսելի դարձնելու համար հարկավոր է խոսել կինոմատոգրաֆի լեզվով: «Վերջին բնակիչը» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այսօր արդեն մեծ էկրաններին է: Ֆիլմն առաջադրված է 74-րդ Ոսկե գլոբուսին:

«Հազար մղոնանոց ճանապարհը սկվսում է մեկ քայլից, գուցե մենք մեկ, երկու, երեք քայլ ենք արել, բայց մեր նպատակը հազար մղոնն է»,- նշում է ռեժիսորն, ով դեռ պրեմիերայից առաջ, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ֆիլմից ակնկալիքները մեծ են:

Հիշեցնենք, որ Ջիվան Ավետսիյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում: Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած հայի մասին:

2575 | 0
Facebook