Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հույս ունեմ` Թրամփը կդիմակայի Ռուսաստանին այն հարցերում, որտեղ մեր հայացքները տարբերվում են». Օբամա

23:20, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
«Հույս ունեմ` Թրամփը կդիմակայի Ռուսաստանին այն հարցերում, որտեղ մեր հայացքները տարբերվում են». Օբամա
     ԱՄՆ դեռևս գործող նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՌԴ հանդեպ պատժամիջոցները պահպանելու անհրաժեշտության մասին: «Մենք քննարկել ենք պատժամիջոցները պահպանելու հարցն այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը լիարժեք չկատարի Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունները»,- ասել է Օբաման:
     Ի դեպ, Օբաման հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ փնտրել, բայց, միևնույն ժամանակ, կդիմակայի Մոսկվային այն հարցերում, որտեղ Վաշինգթոնի հետ նրա հայացքները տարբերվում են։
3769 | 1
Facebook