Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մովսես Հակոբյանի չարաշահումների մասին հայտարարությունները զինդատախազն ուղարկել է ՔԿ

22:05, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Մովսես Հակոբյանի չարաշահումների մասին հայտարարությունները զինդատախազն ուղարկել է ՔԿ

Պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ զինվորական դատախազի կողմից սույն թվականի նոյեմբերի 16-ին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու համար:
     «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այսօր այդ մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
    
     Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերին այսպիսի գրառում էր արել. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

7272 | 10
Facebook