Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդիկ դերասանուհուն ծեծել են այն տան մոտ, որտեղ կողոպտել են Քիմ Քարդաշյանին

04:05, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Հնդիկ դերասանուհուն ծեծել են այն տան մոտ, որտեղ կողոպտել են Քիմ Քարդաշյանին

40-ամյա հնդիկ դերասանուհի Մալիկա Շերավատան դարձել է իր բնակարան ներխուժած երեք հանցագործների զոհը:
     Հարձակման ժամանակ հնդկական կինոյի աստղը գտնվել է Փարիզի հեղինակավոր թաղամասում գտնվող իր բնակարանում: Անսպասելիորեն բնակարան ներխուժած հանցագործներն արցունքաբեր գազ են բաց թողել, այնուհետև ծեծի ենթարկել դերասանուհուն ու իր ընկերոջը:
     Ինչպես հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները, Մալիկան հաճախ է խոսել իր հարազատ երկրում կանանց դեմ հանցանքների մասին:
     Թաղամասը, որտեղ հարձակվել են Բոլիվուդի աստղի վրա, արդեն վաղուց վատ համբավ է ձեռք բերել: Ավելի քան մեկ ամիս առաջ Մալիկայի տան հարևանությամբ տանը կողոպտել են Քիմ Քարդաշյանին:

9374 | 0
Facebook