Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկիչները ծրագրել էին Սանկտ-Պետերբուրգում պայթեցնել խոշոր առևտրի կենտրոններ

14:52, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Ահաբեկիչները ծրագրել էին Սանկտ-Պետերբուրգում պայթեցնել խոշոր առևտրի կենտրոններ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից ձերբակալված հանցավոր խմբավորման 10 անդամները ծրագրել էին մի շարք պայթյուններ իրականացնել խոշոր առևտրի կենտրոններում` «Գալերեա»-ում և «Ակադեմպարկ»-ում: Այս մասին գրում է «Ֆոնտանկա»-ն:

Ըստ աղբյուրի` ձերբակալվածներն Ուզբեկստանից են ու Ղրղզստանից, նրանք կուրորեն տարված են ԴԱԻՇ-ի գաղափարախոսությամբ: Նրանցից մեկն արդեն խոստովանել է, որ կռվել է Սիրիայում:

Նշենք, որ նրանք ձերբակալվել են նոյեմբերի 12-ին, վարձու բնակարանում: Խուզարկությամբ հայտնաբերվել են ինքնաձիգներ ու մեծ հզորության պայթուցիկներ:

6800 | 0
Facebook