Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայում բազմահազարանոց բողոքի ցույց է ընթանում երկրի նախագահի դեմ

15:45, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
Հարավային Կորեայում բազմահազարանոց բողոքի ցույց է ընթանում երկրի նախագահի դեմ
     Հարավային Կորեայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Սեուլ քաղաքի կենտրոն՝ պահանջելով երկրի նախագահ Փակ Կըն Հյենի հրաժարականը, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը: Փակ Կըն Հյենը կասկածվում է նրանում, որ թույլ է տվել իր ընկերուհուն՝ Չհվե Սուն Սիլին, ով մուտք է ունեցել գաղտնի փաստաթղթերի նկատմամբ և ազդել է կառավարության կադրային նշանակումների վրա, միջամտել պետական քաղաքականությանը: Նշվում է, որ նախագահի վարկանիշը տվյալ պահին ռեկորդային ցածր սանդղակի վրա է և կազմում է ընդամենը 5%:
     Ավելի վաղ հաղորդվել է, որ հարավկորեական նախագահի քաղաքականությունից դժգոհների թիվը հասել է 90%-ի:
4962 | 0
Facebook