Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե իմ մեքենան ես եմ վարում, ոչ մեկին չեմ տալիս, ինչի՞ պիտի ավելի վճարեմ». վարորդների ակցիան` ընդդեմ ԱՊՊԱ համակարգի փոփոխության

17:40, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
«Եթե իմ մեքենան ես եմ վարում, ոչ մեկին չեմ տալիս, ինչի՞ պիտի ավելի վճարեմ». վարորդների ակցիան` ընդդեմ ԱՊՊԱ համակարգի փոփոխության

Ավտոապահովագրողների բյուրոյի շենքի առջև այսօր բողոքի ակցիա էին անում վարորդները: Նրանք բողոքում էին ոլորտում կատարված փոփոխությունների դեմ, որի համաձայն վերջիններին պարտադրվում է անսահմանափակ ապահովագրություն ձևակերպել: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ԱՊՊԱ համակարգում կատարված փոփոխություններով ավելի թանկ վճարումներ պետք է կատարեն, ինչն իրենց իրավունքների ոտնահարում է: «ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարված են: Նրանց պարտադրում են անսահմանափակ ձևակերպել ապահովագրությունը: Եթե ես իմ մեքենան վարում եմ, ունեմ բոնուսներ, ինչի՞ պիտի անսահմանափակ ձևակերպեմ, իսկ եթե այդ մեքենան այլ քաղաքացու անունով է, բոլոր իմ արտոնությունները` իմ բոնուսներն ու մալուսները, գնում է այլ քաղաքացու վրա: Ես ուզում եմ` ոչ իմ լավը գնա, ոչ էլ` վատը»,- MAMUL.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` նշելով, որ այս փոփոխություններից ամենաշատը տուժում են տաքսու վարորդները. «Տաքսի սերվիս ունեցողները, ձեռներեցները, ավտո ներկրողները, տրամադրելով իրենց մեքենաներն այլ մարդկանց, ամբողջ պատասխանատվությունն իրենք են կրում։ Այսօր տաքսի սերվիսներ կան, որ վեց ամիսը մեկ ստիպված իրենց կազմակերպության անունը փոխում են և նույն չարաբաստիկ վարորդներով դառնում են այլ կազմակերպություն»։
     «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղնուկյանն էլ ասաց. «Ենթադրենք ես ունեմ երեք մեքենա իմ անունով, տալիս եմ` քշում են տարբեր մարդիկ։ Եթե նրանք վթարի են ենթարկվում մինուսը՝ մալուսը, գալիս է իմ վրա, ինչի՞ համար, եթե նրանք ունեն վարորդական իրավունք»:

Նրա խոսքով` նախկինում մեքենայի ԱՊՊԱ-ն արվում էր հետևյալ կերպ. «Եթե ԱՊՊԱ-ն իմ անունով էր` արժեր, ասենք, 10 հազար դրամ, և եթե ես ուզում էի, որ իմ մեքենան վարեին մի քանի մարդ, ապա դրա համար վճարում էի ավել 5 կամ 10 հազար դրամ՝ կախված մեքենայի շարժիչի հզորությունից։ Էսօր իրենք դարձնում են դա պարտադրողական, փոխեցին, սարքեցին անսահմանափակ վարորդ։ Եթե իմ մեքենան ես եմ վարում, ոչ մեկին չեմ տալիս, ինչի՞ պիտի ավելի վճարեմ»:
     ՀՀ ապահովագրագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը, որը հանդիպեց վարորդների հետ, ասաց, որ ոլորտում կատարված փոփոխություններով, տաքսու վարորդներն ավելի շատ գումարներ պետք է վճարեն ապահովագրության համար, բայց դա այն պատճառով է, որ նրանք համարվում են ռիսկային»։

Նա վարորդներին առաջարկեց մեկ ուրիշ օր հանդիպել և քննարկել բոլոր հարցերը:

«Եթե իմ մեքենան ես եմ վարում, ոչ մեկին չեմ տալիս, ինչի՞ պիտի ավելի վճարեմ». վարորդների ակցիան` ընդդեմ ԱՊՊԱ համակարգի փոփոխության
3752 | 0
Facebook