Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունվարի 1-ից աշխատող քաղաքացիները 1000 դրամ կհատկացնեն ՊՆ-ին

13:20, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Հունվարի 1-ից աշխատող քաղաքացիները 1000 դրամ կհատկացնեն ՊՆ-ին

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, ըստ օրինագծի, մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ կստանան: «Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ»:

Նախարարի խոսքով՝ 2016-ի ապրիլի դեպքերը ցույց են տվել, որ միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարել անհնար է: Այդ պատճառով հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից, որտեղ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հունվարի 1-ից ֆոնդին ամսական հազար դրամ պետք է վճարի:

28457 | 20
Facebook