Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի 3 կանայք, 5 երեխաներն ու 8 թոռները

21:10, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Թրամփի 3 կանայք, 5 երեխաներն ու 8 թոռները

Այսօր աշխարհի մամուլի հայացքն ուղղված է ԱՄՆ-ի չսպասված նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին: Մենքն արդեն ներկայացրել ենք 70-ամյա միլիարդատիրոջ ներկայիս` թվով 3-րդ կնոջը` 46-ամյա Մելանյա Թրամփին:

Թրամփն առաջին անգամ ամուսնացել է 1977-ին` չեխուհի 28-ամյա դերասանուհի ու սուպերմոդել Իվանա Զելնիչկովայի հետ:

Իվանա Թրամփ (Զելնիչկովա)
Իվանա Թրամփ (Զելնիչկովա)
Նրանք ունեն 3 երեխա` Դոնալդ կրտսերը, Իվանկան ու էրիկը:
Դոնալդ կրտսեր, նա սիրում է որսորդություն, ինչպես և իր եղբայր Էրիկը
Դոնալդ կրտսեր, նա սիրում է որսորդություն, ինչպես և իր եղբայր Էրիկը
Իվանկա Թրամփ, նա պլաստիկ վիրահատություններ է արել և այժմ գեղեցկուհի բիզնես-լեդի է
Իվանկա Թրամփ, նա պլաստիկ վիրահատություններ է արել և այժմ գեղեցկուհի բիզնես-լեդի է
Էրիկ Թրամփ, աջակցում է հորը բոլոր գործերում
Էրիկ Թրամփ, աջակցում է հորը բոլոր գործերում
1992-ին զույգն ամունալուծվել է:

1993-ին Թրամփն ամուսնացել է ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր 29-ամյա Մարլա Մեյլզի հետ:

Մարլա Թրամփ (Մեյլզ)
Մարլա Թրամփ (Մեյլզ)
Ծնվել է աղջիկ` Թիֆընին:
Թիֆընի Թրամփ, սիրում է ճանապարհորդել հոր փողերով, «Ինստարգրամ»-ի «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ է
Թիֆընի Թրամփ, սիրում է ճանապարհորդել հոր փողերով, «Ինստարգրամ»-ի «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ է
Երկրորդ կնոջից ամուսնալուծվել է 1999-ին:

2005-ին Թրամփն ամուսնության առաջարկ է արել սլովենացի Մելանյա Կնավսին` նրա 34-րդ տարեդարձի օրը:

Մելանյա Թրամփ (Կնավս)
Մելանյա Թրամփ (Կնավս)
Երրորդ ամուսնությունը կայացել է 2005-ին: 2006-ին Մելանյան իրենից 24 տարով մեծ ամուսնուն որդի է պարգևել` Բերրոն Ուիլյամսին:
Բերրոն Ուիլյամս Թրամփ
Բերրոն Ուիլյամս Թրամփ

Թրամփն ունի 8 թոռ` 5-ն ավագ որդու և նրա կնոջ երեխաներն են, 3-ն` ավագ դստեր:

Հարկ է նշել, որ Թրամփի բոլոր երեխաներն էլ հաջողակ են ու կայացած, նրանցից ոչ մեկը չի ծխում և չի օգտագործում ալկոհոլ կամ թմրամիջոց: Թրամփը, լինելով շատ սիրալիր ու բարեհամբույր հայր, շատ խստապահանջ է եղել այս հարցերում:

12205 | 0
Facebook