Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ համար կարևոր է, որպեսզի որակով և թափանցիկ իրականացնենք Հովհաննես Հարությունյանի բուժհետազոտությունը». ՀՀ ԱՆ փոխնախարար

17:10, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
«Մեզ համար կարևոր է, որպեսզի որակով և թափանցիկ իրականացնենք Հովհաննես Հարությունյանի բուժհետազոտությունը». ՀՀ ԱՆ փոխնախարար
     Այս պահին «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնության երթի մասնակիցները գտնվում են Առողջապահության նախարարությունում: Նրանք նամակ են հանձնել ՀՀ ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանին:
     «Ես հիմա հանձնարարություն կտամ` մի քանի մասնագետներ կգնան Դատապարտյալների հիվանդանոց ևս մեկ անգամ, վերջնական կնայեն, ինչ որ պետքն է կկազմակերպենք, կանենք, բուժման տակտիկան կորոշենք, թե ինչ է անհրաժեշտ անել` վիրահատություն է, բուժական մերսումներ է, վարժություններ է և այլն: Այն կլինիկայում, որտեղ որ կկազմակերպվի բուժումը, կհետևենք, որպեսզի բոլոր առողջական խնդիրները լուծվեն:Ո´չ ձեզ մոտ, ո´չ էլ մեկ ուրիշի մոտ որևիցե կասկած թող չլինի, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն թե´ Հայաստանի Հանրապետությունը, թե´ ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպելու է և տրամադրելու է բուժօգնություն: Մեզ համար կարևոր է, որպեսզի մենք ճիշտ, ժամանակին, որակով և թափանցիկ իրականացնենք նրա բժշկական հետազոտությունները, որպեսզի որևիցե խնդիր չառաջանա»,- նախաձեռնության անդամների հետ զրույցում խոստացավ ՀՀ ԱՆ փոխնախարարը:
    
     Հիշեցնենք, որ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնության անդամները նամակ են հանձնել Մարդու իրավունքների գրասենյակին:Վերջինները պատրաստվում են նամակներ հանձնել նաև Արդարադատության նախարարությանը և Դատապարտյալների հիվանդանոցին:
2431 | 0
Facebook