Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին լքում է Օդեսայի նահանգապետի պաշտոնը

15:05, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
Սաակաշվիլին լքում է Օդեսայի նահանգապետի պաշտոնը

Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ լքում է Օդեսայի նահանգապետի պաշտոնը, հայտնում է 112 Украина լրատվականը:

«Ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել: Ես չեմ ծալի իմ ձեռքերը, ես չեմ հոգնի: Թող նրանք հույսեր չունենան, թե կազատվեն ինձնից: Ես այն զինվորն եմ, ով առաջ է գնում այնքան, որքան կարող է, իսկ հետո այնքան, որքան անհրաժեշտ է»,- ասել է Սաակաշվիլին: Նա նաև նշել է, որ պայքարելու է մինչև վերջ, որպեսզի ազատի Ուկրաինան տիրող մղձավանջից ու «կաշառակերության կեղտից», որ «կապիտալացվում է» ուկրաինացի զինվորների և Մայդանի զոհերի արյամբ:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետ է նշանակվել 2015թ. մայիսի 30-ին:

5364 | 0
Facebook