Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, անզգայացել է ու սառչել. քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

20:05, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, անզգայացել է ու սառչել. քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
    
Այսօր` 4-ը նոյեմբերի, 2016թ., մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից ստեղծվել է «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է վերջ տալ ամիսներ շարունակ տևող անարդարությանն ու հաշվեհարդարին «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ:

    
Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է`

    
Հարգելի՛ հայրենակիցներ,
     ինչպես գիտեք, սկսած հուլիսի 26-ից` Հովհաննես Հարությունյանին բուժող բժիշկները բազմիցս պատճառաբանել են, որ Հովհաննեսի վնասվածքը ոտքի շատ բարդ հատվածում է, և բարդ վիրահատություն այդ շրջանում հնարավոր չէ կատարել:
     Այս պահին Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, և ոտքը լիովին անզգայացել է ու սառչել: Այսօր նա բառացիորեն խնդրում է բժիշկներին` անդամահատել իր անզգայացած ոտքը:
     Այս նախաձեռնությունը պատրաստվում է ամենասեղմ ժամկետում Հովհաննես Հարությունյանի գործն իր դատական և բժշկափորձագիտական ողջ մանրամասներով ներկայացնել Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե` The Committee Against Torture (CAT)
     http://www.ohchr.org/en/hrbodies/cat/pages/catindex.aspx
     Բոլորիցդ ակնկալում ենք հնարավորինս ակտիվ մասնակցություն ֆեյսբուքյան այս նախաձեռնությանը`
որպեսզի կարողանանք վերջ տալ ամիսներ շարունակ տևող այս անարդարությանն ու հաշվեհարդարին մեր հայրենակից Հովհաննես Հարությունյանի դեմ: Շնորհակալություն:
4972 | 0
Facebook