Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայի խորհուրդն սպառնացել է զրկել Անկարային ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունից

11:15, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2016 թ.
Եվրոպայի խորհուրդն սպառնացել է զրկել Անկարային ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունից

Եվրոպայի խորհուրդը նախօրեին իր մտահոգությունն է հայտնել` կապված Թուրքիայի կառավարության ծրագրի հետ, որով ցանկանում են խորհրդարանի վերանայմանը ներկայացնել մահապատժի վերականգնման օրինագիծը:
     «Մահապատժի իրականացումն անհամատեղելի է Եվրոմիությանն անդամակցության հետ»,- թվիրթերյան իր էջում գրել է կազմակերպության տնօրինության ղեկավար և գլախավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդի ներկայացուցիչ Դանիել Հյոլթգենը:
     Այս առնչությամբ Ավստրիայի` Եվրոպական հարցերով նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ նման քայլի արդյունքում Անկարայի առջև կարող են «շրխկոցով փակել Եվրոմիության դռները»:
     «Մահապատիժը` պատժի իրականացման դաժան և անմարդկային եղանակ է, որ պետք է վերացվի ողջ աշխարհում»,- ավստրիացի պաշտոնյային է մեջբերում Austria Press Agentur-ը:
     Նշենք, որ Թուրքիայում վերջին մահապատիժն իրականացվել է 1984թ., իսկ մահապատիժներն արգելվել են 2004-ին` Եվրոմիության ճնշմամբ:
     Հիշեցնենք, որ Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցով բանակցություններն սկսվել են 2005թ., 2013թ. կողմերն սկսել են քննարկումները վիզայի ազատականացման շուրջ:

4489 | 1
Facebook