Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լֆիկ Սամոն մեկ գիշերվա մեջ 789 անգամ զանգել է Կարեն Կարապետյանին». կատակում են օգտատերերը

20:00, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
«Լֆիկ Սամոն մեկ գիշերվա մեջ 789 անգամ զանգել է Կարեն Կարապետյանին». կատակում են օգտատերերը
     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հարցազրույցը լայն արձագանք է ստացել համացանցում`ինչպես ձևաչափի, այնպես էլ բովանդակության առումով:
     Լրագրողներից շատերը քննադատում են, թե ինչու է ԶԼՄ-ների հետ «բաց ու թափանցիկ աշխատելու մասին» կոչեր անող վարչապետի ասուլիսը կազմակերպվել տարբերակված` միայն 4 լրատվամիջոցի ներկայացուցիչների համար:
     Նշենք, որ սա առաջին դեպքը չէ. ինչպես ՀՀ նախագահը, այնպես էլ նախկին վարչապետները հանդիպում են ունենում ընտրված լրատվամիջոցների հետ:
     Ինչ վերաբերում է հարցազրույցի բովանդակությանը, օգտատերերի շրջանում լայն արձագանք է գտել հատկապես Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, ըստ որի` «յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել ՀՀ` առանց որևէ պրոբլեմի»: «Երբ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»,- ընդգծել էր նա` դիմելով լրագրողին:
    
     Օգտատերերը կատակում են.
    
     Արամ Մանուկյան
    
- Որ ուզենաք ներմուծում անեք ու ձեզ բան ասող լինի, համարս ունեք չէ՞:
     - Այո
     - Դե ջնջեք:
     Կ.Կ. Դրայվ
     ***
     Եթե էսօրվա իմ հայտարարությունից հետո ինձ բան պատահի, ուրեմն Լֆիկն ա մեղավոր. Կարեն Կարապետյան


     Արամ Կարապետյան
    
Ախր վարչապետ ջան, կարգին, ինտելիգենտ, սիրուն տղա ես, ինչի՞ ես սաղին ասում` ով ինչ ուզում է, թող ներմուծի Հայաստան… Բա որ վերցնեն ու մի հատ «ЦВЕТНОЙ РЕВОЛЮЦИЯ» ներմուծեն, մերոնք էլ растаможка չանեն ու քեզ զանգեն, ո՞նց ես տակից դուրս գալու…
    
    

Համլետ Կիրակոսյան
     Լֆիկ Սամոն մեկ գիշերվա մեջ 789 անգամ զանգել է Կարեն Կարապետյանին, 987 հատ sms է ուղարկել, 547 նամակ է գրել...
     Կարեն Կարապետյանն այդ ամենին պատասխանել է մեկ արտահայտությամբ՝ զանգերդ ու sms-ներդ շաքարով կտրեմ, լուսաստղով էլ կենացդ խմեմ:
     ***
     Հիմա Կարեն Կարապետյանն ստիպված է լինելու հեռախոսավար աշխատել... եթե, իհարկե, զանգերի արձագանքը տու-տու-տու-ն չլինի:
    
     Վարուժան Բաբաջանյան
     Վարչապետի ելույթից հետո որոշել եմ շաքար ներմուծել.... Հոգեհանգիստս երեքշաբթի, Սուրբ Արաղե եկեղեցու Զակուսկեցոց սրահում...
    
     Ստյոպա Սաֆարյան
    
Մինչ ուշացումով սկսեցի մտածել, թե ես ինչ ազատորեն ներկրեմ, պարզվեց սաղդ արդեն ներկրող եք ու չալաղաջ կտորները վերցրել եք...

11410 | 6
Facebook