Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը` Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի մենաշնորհների դեմ պայքարելու մասին

15:10, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Վարչապետը` Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի մենաշնորհների դեմ պայքարելու մասին
     «Սամվել Ալեքսանյանի շաքարային մոնոպոլիան օրինական ա՞ ձևավորվել, թե՞ ոչ: Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բանանի ներկրման մենաշնորհն օրինական ա՞, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեդիադաշտում ունի գերիշխող դիրք, հիմա դա օրինական ա՞, թե՞ ոչ»,- դիմելով կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին` հարց ուղղեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
     «Ոնց եմ պայքարելու Ալեքսանյանի, Պողոսյանի ու այլոց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ. խաղի կանոնները բոլորի համար լինելու են նույն ձևի: Լինելու է բաց դաշտ, թե ով ոլորտում կլինի հաջողակ, ժամանակը ցույց կտա... Իսկ թե ոնց են նրանց մոնոպոլիաներն առաջացել, այս պահին, ճիշտն ասած, ինձ հետաքրքիր չի»,- արձագանքեց ՀՀ վարչապետը:
11334 | 3
Facebook