Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը Հյուսիսային ողջ նավատորմը տեղակայել է Սիրիայում. ՆԱՏՕ

12:15, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանը Հյուսիսային ողջ նավատորմը տեղակայել է Սիրիայում. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է սառը պատերազմի ավարտից հետո ռուսական նավատորմի խոշորագույն տեղաշարժի մասին: Այդ մասին դիվանագետն, ում անունը չի հրապարակվում, հարցազրույց է ունեցել Reuters գործակալության հետ: Նա հայտնել է, որ Նորվեգիայի ափերին տեղակայված ռուսական նավերն ինքնաթիռներ են տեղախոխում, որ նախատեսված են Հալեպի վրա հարձակումներին մասնակցության համար:

Դիվանագետի փոխանցմամբ` Ռուսաստանը Հյուսիսային ողջ նավատորմը և Բալթյան նավատորմի մի մասը տեղակայել է Սիրիայի ափերին:
     «Երկու շաբաթից մենք Հալեպի վրա օդային հարվածների ավելացման ականատեսը կլինենք»,- ասել է միջազգային լրատվական գործակալության զրուցակիցը:
     Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն իր խոսքերն ապացուցող ոչ մի փաստ չի ներկայացրել: Նշենք սակայն, որ Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ռազմածովային ուժերի ռազմական պատրասվածության պլանի համաձայն` հոկտեմբերի 15-ին սկսվել է ավիակիր նավերի տեղաշարժը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան և Միջերկրական ծովի ուղղությամբ:

4441 | 0
Facebook