Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

11:35, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
     Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ պատգամավորներից մի քանիսը հանդես եկան ելույթներով: «Մենք կարևորում ենք ձեռք բերված համաձայնությունը, բայց միտում ենք տեսնում այն տապալելու: Կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում «դիտավորությամբ կամ միտումնավոր կերպով սուտ» նախադասությունն ավելացնել»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
     Հիշեցնենք` խոսքն ընտրախախտումների մասին կեղծ դիմումների համար քրեական պատասխանատվությանն է վերաբերում: «Սա արված է հակակշռելու համար ընտրացուցակի հրապարակման հնարավոր ռիսկերն իշխանության համար: Շատ դժվար է էսօրվա իրականության մեջ գտնել մեկին, ով, իմանալով, որ 2-5 տարի քրեական պատասխանատվություն կա, կգնա դրան: Այո, վատ է սուտ հայտարարությունը, եթե արված է միտումնավոր, բայց դուք էլ իրավունք չունեք բացառելու, որ հնարավոր են բարեխիղճ մոլորության դեպքեր»,- երեկ նշել էր Զոհրաբյանը:
    
     Ձայների 104 կողմ, դեմ 4, ձեռնպահ 1 հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:
2146 | 0
Facebook