Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Արոնյանը և Արիանա Քաոլին գտնվել են. հիմա նրանք Թեհրանում են

18:10, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Լևոն Արոնյանը և Արիանա Քաոլին գտնվել են. հիմա նրանք Թեհրանում են

Հոկտեմբերի 15-ին Արիանա Քաոիլին և Լևոն Արոնյանը մեկնել են Իրանի Հանրապետություն` Դամավանդ լեռը բարձրանալու նպատակով: Դամավանդը հրաբուխ է՝ Էլբուրս լեռներում, Իրանական բարձրավանդակի հյուսիսում։ Բարձրությունը 5610 մ է, Իրանի ամենաբարձր կետն է։ Լևոնի և Արիանայի՝ լեռ բարձրանալու ընթացքում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, և լեռներում մրրիկ է սկսվել: Լևոնն ու իր կինը մրսել են ու հիվանդացել, բայց, միևնույնն է, որոշել են շարունակել վերելքը: Արտակարգ իրավիճակի պայմաններում նրանց հաջողվել է վերադառնալ: Այս պահին նրանք անվնաս են և գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ խնդիր չկա:

6643 | 2
Facebook