Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շիրակ»-ն առարկություն է ներկայացրել ՀՖՖ

23:24, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«Շիրակ»-ն առարկություն է ներկայացրել ՀՖՖ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2016/17 թթ. խաղաշրջանի մրցումերի անցկացման» կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ ենթակետը՝ «Շիրակ»-ն այսօր առարկություն է ներկայացրել ՀՖՖ։ Մասնավորապես հոդվածում ասվում է. «Առարկությունը ակումբի կողմից ՀՖՖ գրավոր դիմում է, որը խաղը վերախաղարկելու նպատակ չունի և ուղղված է խաղին խոչընդոտող հանգամանքները վերացնելուն, մեղավոր անձանց պատժելուն և հետագայում նման խախտումներ թույլ չտալուն»։

Առարկությունը կապված է հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրի «Ալաշկերտ» - «Շիրակ» հանդիպման հետ, մասնավորապես, հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված կանոնների խախտմանը և «Շիրակ»-ի դարպասին 11մ հարված նշանակելուն։

2757 | 0
Facebook