Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանն Աժ-ում բարձրացրեց սնանկացման եզրին կանգնած վարդենիսցիների խնդիրը

12:35, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Փաշինյանն Աժ-ում բարձրացրեց սնանկացման եզրին կանգնած վարդենիսցիների խնդիրը
     «Հինգշաբթի վարդենիսցիները փակել էին մայրուղին: Նրանք պնդում էին, որ ՊՆ մատակարարները գերշահույթներ են ստանում, մինչդեռ կարտոֆիլն իրենցից գնում են 40-45 դրամով ու ՊՆ-ին հանձնում 80-104 դրամով: Կարծում եմ` այստեղ լուրջ խնդիր կա: Պետք է պատգամավորները ՊՆ-ի հետ խորհրդակցության շարք սկսեն, քանի որ գյուղացիները կանգնած են սնանկացման եզրին»,- Աժ արտահերթ նիստի սկզբում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
     Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չարձագանքեց` անցնելով օրակարգային հարցերի հաստատմանը:
2128 | 0
Facebook